WashApp
Լավագույն նվերը՝ ցանկացած առիթի համար

WashApp Նվեր Քարտեր

Նվիրեք մաքրություն և փայլ։

Երեք բացառիկ դիզայն՝ լիցքավորված WashPoint-ներով։ Պրեմիում նվեր նրանց համար, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և մեքենայի անթերի տեսքը։ Ընտրեք դիզայնն ու գումարի չափսը, և մենք կառաքենք Ձեր նշված հասցեով։

  • 1 WashPoint = 1 դրամ․ ոչ մի բարդ փոխարժեք
  • Առաքում պրեմիում ծրարով՝ անմիջապես Ձեր ձեռքին
  • Անձնական ուղերձ, որը կերևա WashApp-ում կոդն ակտիվացնելիս
Նվիրելու երկու տարբերակ

Թվային, թե՞ ֆիզիկական․ ընտրությունը Ձերն է։

Ցանկացած դեպքում ձևավորումը և WashPoint-ների արժեքը նույնն են․ փոխվում է միայն առաքման տարբերակը։

Դարձրեք այն անհատական

Անհատականացրեք Ձեր թվային նվերը։

Ավելացրեք անուն, առիթ, ուղերձ և հարևանությամբ տեսեք հենց այն, ինչ կտեսնի ստացողը։

Ձևաչափ
Ձևավորում
Գումար (WashPoint-ներ)
Ստացողի անունըԸստ ցանկության
Ձեր անունըԸստ ցանկության
ԱռիթԸստ ցանկության
Անձնական ուղերձԸստ ցանկության

Ձեր նվերն այստեղ է 🎁

Նախադիտում՝ հենց այն, ինչ կտեսնեն հավելվածում։

Պատվերի ձևակերպում

Գրեթե ավարտեցինք․ եկեք ձևակերպենք պատվերը։

Լրացրեք Ձեր տվյալները ստորև և նշեք՝ ցանկանում եք թվային, թե՞ ֆիզիկական տարբերակը։ Մեր մասնագետներն անմիջապես կկապվեն Ձեզ հետ՝ ամեն ինչ վերջնականացնելու և նվերը հնարավորինս շուտ ուղարկելու համար։

Կոնտակտային տվյալներ

Առաքման տվյալներ

Մեր թիմը կկապվի Ձեզ հետ 24 ժամվա ընթացքում՝ պատվերի և առաքման բոլոր մանրամասները վերջնականացնելու համար։

Ի՞նչ կա ներսում

Մաքրություն և փայլ՝՝ գեղեցիկ փաթեթավորմամբ։

Յուրաքանչյուր քարտ լիցքավորված է WashPoint-ներով, որոնք հնարավոր է կիրառել WashApp-ի ցանկացած գործընկեր կետում՝ պատվեր կատարելիս։

1 WashPoint = 1 դրամ

Ոչ մի բարդ փոխարժեք։ 10 000 դրամ աչժողությամբ քարտը տալիս է ճիշտ 10 000 WashPoint։

Միավորներն անժամկետ են

WashPoint-ների արժեքը երբեք չի զրոյանում։

Պրեմիում փաթեթավորում

Յուրաքանչյուր քարտ առաքվում է հատուկ դիզայներական ծրարով՝ ընդգծելով նվերի կարևորությունն ու արժեքը։

Անձնական ուղերձ

Պատվերը ձևակերպելիս թողեք Ձեր մաղթանքը․ այն կհայտնվի էկրանին, երբ հասցեատերն ակտիվացնի քարտը WashApp-ում։

Ինչպես է այն աշխատում

Ընդամենը երեք պարզ քայլ։

Ամրագրեք հիմա, վճարեք հետո։ Մենք անձամբ կհաստատենք վճարումն ու առաքումը։

  1. 01

    Ընտրեք դիզայնն ու գումարը

    Ընտրեք Տանկը, ԲՏՌ-ն կամ Պոբեդան, ապա նշեք գումարը։ Մեկ պատվերով կարող եք գնել անսահմանափակ քանակությամբ քարտեր։

  2. 02

    Ամրագրեք պատվերը

    Լրացրեք կոնտակտային տվյալները, և մենք առավելագույնը 24-48 ժամվա ընթացքում կպատրաստենք Ձեր պատվերը։

  3. 03

    Մենք կկապվենք Ձեզ հետ

    Մեր թիմը կկապվի Ձեզ հետ 24 ժամվա ընթացքում՝ պատվերի և առաքման բոլոր մանրամասները վերջնականացնելու համար։

Հաճախ տրվող հարցեր

Ամենակարևորը՝ նախքան պատվիրելը։

Քարտը ե՞րբ պատրաստ կլինի։

Ֆիզիկական քարտերը պատրաստվում են վճարումը հաստատելու պահից սկսած 24-48 ժամվա ընթացքում։ Պատրաստ լինելուն պես մենք անմիջապես կկապվենք Ձեզ հետ։

Ինչպե՞ս ակտիվացնել քարտը։

WashApp հավելվածում մուտք գործեք «Ավելին» → «Հավատարմության ծրագիր» բաժին և մուտքագրեք քարտի ետնամասի վրայի կոդը։ Միավորներն անմիջապես կհայտնվեն հաշվին։

Հնարավո՞ր է վերադարձնել քարտը։

Խնդրում ենք կատարել վերջնական ընտրություն։ Ֆիզիկական քարտերը ենթակա են վերադարձի միայն գնումից հետո 12 ժամվա ընթացքում։

Կարո՞ղ եմ վճարել օնլայն։

Այո։ Պատվերը հաստատելուց հետո մեր թիմը կհամաձայնեցնի Ձեզ հետ վճարման եղանակը։ Հնարավոր է կատարել բանկային փոխանցում կամ օգտագործել այլ վճարային համակարգեր։

Հարկավո՞ր է օգնություն։ Ուղարկեք նամակ support@washapp.am էլ․հասցեին կամ զանգահարեք +374 94 50-33-50 հեռախոսահամարին։